Ախալքալաքի և Նինոծմինդայի գյուղերում հոսանք չի լինելու (R)
Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, հունիսի 9-ին էլեկտրամատակարարումը կդադարեցվի Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետարանների գյուղերում:
Ժամը 11:00-18:00-ն հոսանք չի լինելու Ախալքալաքի քաղաքապետարանի Վաչիանի և Օկամի գյուղերում,
Ժամը 11:00-18:30-ը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի, Դիլիֆ, Փոքր Խանչալի, Կաթնատու, Սաթխա գյուղերում:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: