Սամցխե-Ջավախեթիում փնտրում են 15-ամյա աղջկա
Ասպինձայում փնտրում են 15-ամյա աղջկա: Տեղացիների խոսքով՝ դեռահասները հավանաբար լողում էին Քուռ գետում, երբ աղջիկը ջրում անհետացել է: Որոնողական աշխատանքները սկսվել են։
Դեպքը տեղի է ունեցել այսօր, հունիսի 9-ին, ժամը 17:00-ի սահմաններում:
Ասպինձայի մունիցիպալիտետում դեռ փնտրում են մայիսի 5-ին անհետ կորած Գիմզեր Կավելիձեին։ Նակալաքևի գյուղում անհետ կորած 28-ամյա երիտասարդի որոնումները բացի Ասպինձայից, շարունակվում են Ախալցիխեում, Բորջոմիում և հարակից տարածքում։
Գիմզեր Կավելիձեին վերջին անգամ տեսել են կանգառի մոտ, մայիսի 5-ին։ Երիտասարդ երկու հովիվների հետ գնում էր արոտավայր։ Ավելի ուշ նրա պայուսակը տեսել են Թմոգվի բերդի մոտ, ինչի պատճառով էլ Կավելիձեին սկսել են փնտրել Քուռ գետում։