Ավտոճանապարհների դեպարտամենտի տվյալներով՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային ավտոճանապարհի 169 կմ-ում (Ռիկոթիի հատված) հորդառատ անձրևի հետևանքով մի քանի վայրերում տեղի են ունեցել սողանքներ և խոչընդոտել ճանապարհային երթևեկությունը։
Այս պահին ակտիվ մաքրման աշխատանքներ են իրականացվում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում երթեւեկությունն ամբողջությամբ վերականգնելու համար։
«Կատարվում են ակտիվ մաքրման աշխատանքներ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում երթևեկությունն ամբողջությամբ վերականգնելու համար», – հայտնում են Ճանապարհների վարչությունից։