Ռուսական ռուբլին կտրուկ արժեզրկվում է
Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին ռուբլին կտրուկ արժեզրկվում է։ Այսօր մեկ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասել է 86 ռուբլու, ինչը նախորդ տարվա ապրիլից ի վեր գրանցված ամենաբարձր փոխարժեքն է։
Ռուսաստանի ազգային արժույթը մեկ տարում արժեզրկվել է 36%-ով:
Բորսայում նկատվող միտումը կապված է երկրում ստեղծված անկայուն քաղաքական իրավիճակի և «Վագներ խմբի» ապստամբության հետ։
Տեղացի առևտրականներն ու միջազգային ներդրողները մտավախություն ունեն, որ երկիրը դժվարությամբ կպահի տնտեսական կայունությունը, ինչը, ի վերջո, բացասաբար կանդրադառնա ազգային արժույթի փոխարժեքի վրա։