Վրացական «Georgian Airways» ավիաընկերության նկատմամբ պատժամիջոց է կիրառվել
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահը պատժամիջոցներ է կիրառել ավելի քան 190 ֆիզիկական անձանց եւ ավելի քան 290 ընկերությունների նկատմամբ։
Պատժամիջոցի ենթարկված անձանց թվում են Ռուսաստանի 189 քաղաքացիներ, երկու բելառուսներ և մեկ վրացի, «Georgian Airways» ավիաընկերության ղեկավար Թամազ Գաիաշվիլին։
Պատժամիջոցներ են կիրառվել ռուսական ընկերությունների, ինչպես նաև բելառուսական մի քանի ընկերությունների և «Georgian Airways»-ի նկատմամբ։
Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում, առևտրային գործունեության կասեցում, Ուկրաինայի տարածքում թռիչքների արգելք, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կասեցում, լիցենզիաների և այլ թույլտվությունների չեղարկում և այլն։