Թռիչքները կհեշտացնեն ռուս բնակչության ելքը Եվրոպա՝ Քելի Դեգնան
«Ուղիղ թռիչքները անհանգստության տեղիք են տալիս, քանի որ դրանք թույլ են տալիս ոչ միայն ավելի շատ ռուսների գալ Վրաստան, այլ նաև օգտագործել Վրաստանը՝ ավելի հեռուն գնալու: Եվրոպան որոշել է փակել դուռը նրանց առաջ, քանի որ դա Ռուսաստանի վրա ճնշման մի մասն է։ Ռուսաստանի համար այս պատերազմը դադարեցնելու մեխանիզմներից մեկը:
Այս դեպքում թռիչքները կհեշտացնեն ռուս բնակչության մեկնումը Եվրոպա։ Իրականում բոլոր այն միջոցները, որոնք ձեռնարկվել են, ծառայում են Ռուսաստանի վրա ճնշում գործադրելուն՝ դադարեցնելու ագրեսիվ պատերազմը, եւ դրա համար են պատժամիջոցները։ Համաձայնեցված վերահսկողություն սահմանների վրա և այլն։ Այդ իսկ պատճառով թռիչքների վերսկսումն այդքան մտահոգիչ է»,- ասել է ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը` անդրադառնալով դեպի Ռուսաստան ուղիղ չվերթներին։