Ախալցիխեում ոստիկանական մեքենան վթարի է ենթարկվել
Հուլիսի 9-ին ուղեբեռի կայանի մոտակայքում ոստիկանական մեքենան բախվել է թեթեւ ավտոմեքենայի:
Բարեբախտաբար, զոհեր կամ վիրավորներ չկան։ Երկու մեքենաներն էլ վնասվել են։ Դեպքի վայր է կանչվել շտապօգնություն։
ՆԳՆ-ից մեզ հայտնեցին, որ վարորդը տուգանվել է Վարչական իրավախախտումների օրենսգրքով։