16-ամյա դեռահասը մահացել է հոսանքահարումից
Ծկղնեթիում հոսանքահարումից մահացել է 16-ամյա դեռահաս: Ըստ բնակիչների, տղան մահացել է հրապարակում էլեկտրական լարերին հպվելու հետևանքով։ Այգու մոտակայքում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։
Դեպքի առումով հայտարարություն է տարածել Վակեի շրջանի վարչակազմը: Նրանք նշում են, որ, տեղեկությունը կապված պուրակում ենթակառուցվածքային աշխատանքների հետ, կատարյալ սուտ է:
«Առաջին հերթին ցանկանում ենք մեր ցավակցությունը հայտնել երեկ Ծղնեթիում տեղի ունեցած դժբախտ պատահարի համար, որը հանգեցրեց 16-ամյա դեռահասի մահվան։ Կիսում ենք ընտանիքի և հարազատների սրտի մեծ ցավը։
Այս փուլում հայտնի է միայն, որ Փանչատուրիում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ապօրինի էլեկտրական սարք էր տեղադրված։ Հետաքննությունը կպարզի դեռահասի մահվան ստույգ պատճառը։ Նաև կբացահայտվեն այն անձինք, ովքեր ապօրինի կատարել են այս աշխատանքը։
Ինչ վերաբերում է կոնկրետ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկություններին, թե իբր դեռահասի մահը կապված է պուրակում իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների հետ, սա կատարյալ սուտ է և Թբիլիսիի քաղաքապետարանը վարկաբեկելու փորձ։ Պուրակի կանաչապատումն իր սկզբնական փուլում է և կապ չի ունեցել վերոնշյալ Փանչատուրի հետ։ Կոչ ենք անում լրատվամիջոցների ներկայացուցիչներին չճշտված, կեղծ տեղեկատվություն չտարածել և հարգել հանրությանը»,- ասված է հայտարարության մեջ։
Վրաստանի ՆԳՆ,ից հայտնում են, որ հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 240-րդ հոդվածով, ինչը ենթադրում է հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտում: