Քանի՞ լարիով կտուգանվեք արտանետումների նորմը խախտելու համար
Բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները սեպտեմբերից ճանապարհներին վերահսկելու են ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների վնասակար նյութերի բաղադրությունը։
Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության կողմից պատրաստված փոփոխությունները։
Այս տարվա սեպտեմբերի 4-ից Բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները լիազորված կլինեն վերահսկել ճանապարհներին տրանսպորտային միջոցների արտանետումները։ Արտանետումներում վնասակար նյութերի բաղադրության սահմանված նորմերի խախտման համար կկիրառվեն խիստ տուգանքներ։
Վերահսկողություն կիրականացվի 4 քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսիում, Բաթումիում և Ռուսթավիում։
Պատժամիջոցները սահմանվում են հետևյալ կերպ՝ խախտողը կտուգանվի առաջին անգամ 100 լարիով, կրկնվելու դեպքում՝ 300 լարիով; Իրավաբանական անձը առաջին անգամ կտուգանվի 500 լարիով, կրկնվելու դեպքում՝ 1500 լարիով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունը նախապատրաստվել է քաղաքացիական հասարակության և շահագրգիռ կողմերի ներգրավմամբ։ Փոփոխությունը կտրուկ կնվազեցնի օդի աղտոտվածությունը: