Վրաստանում տեղի է ունեցել երկու երկրաշարժ
Վրաստանում այսօր երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ սկզբում երկրաշարժերը գրանցվել են Դեդոփլիսծղարո քաղաքի հարավ-արևմուտքում՝ Գամարջվեբա գյուղի մոտ։ Երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել Դմանիսի քաղաքի մոտ՝ Մամիշլար գյուղի տարածքում։
Վիկտուրա գյուղում գրանցված ցնցումների ուժգնությունը կազմել է 3,2 մագնիտուդ, իսկ խորությունը՝ 10 կիլոմետր։ Դա տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 06:38-ին։
Ինչ վերաբերում է Մամիշլար գյուղին, ապա այնտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 բալ, խորությունը՝ 5 կիլոմետր, գրանցվել է ժամը 08:54-ին։