Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Թուրքիայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 5.44-ին (Երևանի ժամանակով 9.44-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օսմանիե քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք և Կոզան քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք:
Ըստ գերատեսչության՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 27 կիլոմետր խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան, վնասներ՝ ևս, այսօր հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը։