Աղետի գոտում մահացածների թիվը հասել է 20-ի
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ այսօր առավոտյան թարմացված տվյալների համաձայն՝ Շովում աղետի գոտում հայտնաբերվել է ևս մեկ դի, իսկ զոհվածների թիվը հասել է 20-ի։ Այս մասին նա հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում։
Շովիում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել: Այս պահին առկա տվյալների համաձայն՝ զոհվել է 20 մարդ, եւս մի քանի հոգու փնտրում են աղետի գոտում։
Վրաստանում օգոստոսի 7-ը հայտարարվել էր սգո օր։