Աղետից տուժած Սամցխե-Ջավախեթին
Կարկուտ Սամցխե-Ջավախեթիում՝ աղետը ավերել է Ադիգենիի մունիցիպալիտետի մի քանի գյուղերի գյուղատնտեսական ցանքատարածություններ, վնասվել մեքենաներ և տների տանիքներ։ Առանց բերքի մնացածները օգնություն են խնդրում, ի պատասխան՝ կառավարությունը տեղացիներին խորհուրդ է տալիս ապահովագրություն ձեռք բերել։
Ուժեղ կարկուտը վնասել է Ադիգենիի 7 գյուղ՝ Սմադա, Չորչանի, Գորգուլի, Իմերթուբանի և Ադիգենի ավանը։ Աղետը տեւել է մոտ տասը րոպե։ Նախնական տվյալներով՝ վնասը գերազանցել է 300 հազար լարին։ Ադիգենի քաղաքապետարանից պարզաբանում են, որ կարող են օգնել միայն այն տուժածներին, որոնց տան տանիքը կամ այլ ենթակառուցվածքներ են վնասվել։ Ադիգենիի գյուղերն այս տարի չորրորդ անգամ են հեղեղվել, միայն ֆերմերները կրել են ավելի քան մեկ միլիոն լարիի վնաս։