Ողբերգական դեպք Նինոծմինդա-Սաթխա ճանապարհին: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան, որը Սաթխայից շարժվում էր Նինոծմինդա քաղաքի ուղղությամբ, վրաերթի է ենթարկել տղամարդու։
Դեպքի վայրում աշխատել են շտապօգնությունը և ոստիկանները:
Ինչպես
Jnews-ին հայտնեցին Վրաստանի ներքին գործերի նախարարությունից, գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի համաձայն, ինչը նշանակում է ճանապարհային անվտանգության կանոնների խախտում։