Առաջին դասարան ընդունվելու տարիքը կնվազեցվի
Կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին խոսում է կրթական համակարգում փոփոխությունների մասին: Նա տեղեկացրել է 2023-2024 ուսումնական տարվա համար նախատեսված փոփոխության մասին՝ ընդգծելով առաջին դասարանցիների համար կատարված փոփոխությունը։
Մասնավորապես, 2024-2025 ուսումնական տարում դպրոց կկարողանան հաճախել այն երեխաները, որոնք 6 տարեկան կդառնան մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը:
Նախարարը նշեց նաև, որ նորությունների մասին մանրամասն կխոսի առաջիկայում նախատեսված շնորհանդեսի ժամանակ։