«Gulf»-ը զգուշացնում է բնակիչներին
Gulf-ը նախազգուշացնում է բնակիչներին խարդախության մասին և հորդորում չկիսվել անձնական տեղեկություններով անվստահելի անձանց հետ:
«Համացանցում հայտնվել են խարդախ էջեր, որոնք խաբեությամբ Գալֆ ընկերության անունից հանրությանը առաջարկում են մասնակցել խրախուսական խաղարկություններին և խնդրել անձնական տվյալներ, Գալֆ ընկերությունը կապ չունի սրա հետ։
Մենք խրախուսում ենք բոլորին չխաբվել և չտալ անձնական տվյալներ այս տեսակի առաջարկների դիմաց: Սա խարդախ սխեմա է, որով փորձում են խաբել մարդկանց ու գումար շորթել»,- ասվում է հաղորդագրությունում։