12-ամյա աղջկան բռնաբարելու համար ձերբակալվել է 22-ամյա տղամարդ
Քարելի շրջանի գյուղերից մեկում 12-ամյա աղջիկը սեռական հանցագործության զոհ է դարձել: Չափահաս տղամարդը առևանգել է նրան՝ ամուսնանալու նպատակով և սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ։ Պատմությունը դպրոցի տնօրինությանը հայտնի է դարձել երեկ՝ ուշ գիշերին։
Իրավապահներն արդեն ձերբակալել են Քարելիում բնակվող տղամարդուն՝ 16 տարեկանից ցածր անձի հետ սեռական հարաբերություններ հաստատելու մեղադրանքով։ Մեղադրյալի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են տուժողին։ Նրանցից ոմանք պնդում են, որ կարծում էին, թե աղջիկը 15 տարեկան է, թեև այդ տարիքում ամուսնությունը քրեական հանցագործություն է։
ԶԼՄ-ները տեղեկություն են տարաղում նաև, որ դեռահասը բռնության զոհ էր նաեւ ծնողների ընտանիքում։ Այս առումով դեպքի վայր ժամանած «Կուրիեր»-ի նկարահանող խմբին դեռահասի հարազատները դիմավորել են ագրեսիայով։ Փաստի մասին չցանկացավ խոսել նաեւ անչափահասի մայրը:
Ներկա պահին մեղադրյալը գտնվում է քննչական մեկուսարանում։ Դատախազությունը նրան արդեն մեղադրանք է առաջադրել։ Եթե հանցագործությունն ապացուցվի, 22-ամյա երիտասարդին սպառնում է 8-ից 12 տարվա ազատազրկում։