Պիրոտեխնիկայի պայթյունի հետեւանքով դեռահաս է վիրավորվել
Քոբուլեթիի մունիցիպալիտետում պիրոտեխնիկայի պայթյունի հետեւանքով դեռահաս է վիրավորվել:
Ինչպես տեղացիներն են պատմում, դեռահասը մարմնի վրա այրվածքներ է ստացել։ Ըստ առկա տեղեկությունների՝ դեռահասի նետած պիրոտեխնիկան ընկել է վառելիքի բաքը, ինչից էլ պայթյուն է տեղի ունեցել։
Միջադեպը հաստատում են ՆԳՆ-ից։
Վիրավորին սկզբում տեղավորել են Քոբուլեթիի կլինիկայում, իսկ ավելի ուշ որոշվել է տեղափոխել Թբիլիսի։ Ինչպես հայտնել են Քոբուլեթիի «Էվեքս» հիվանդանոցից, 10-ամյա տղան ստացել է երկրորդ-երրորդ աստիճանի բազմաթիվ այրվածքներ։
«Հիվանդը բերվել է հարազատների կողմից, հասցված այրվածքներով՝ պիրոտեխնիկայի շնորհիվ։ Այրվածքները սահմանվում են որպես երկրորդ-երրորդ աստիճան: Այն գտնվում է կրծքավանդակի և կոկորդի հատվածներում։ Նա աղետի բրիգադով տեղափոխվել է Թբիլիսիի այրվածքների կենտրոն՝ կայուն վիճակում։ Նրան ստիպված են եղել տեղափոխել այրվածքների կենտրոն, քանի որ ունի բազմաթիվ այրվածքներ սրտի, կոկորդի շրջանում, վերին շնչուղիների վնասվածությամբ և այրվածքների կենտրոնում համապատասխան բուժման կարիք ունի, ուստի աղետի բրիգադի կողմից նրան տեղափոխել են Թբիլիսի։ Հիվանդը կոնտակտային է եղել»,- ասել է Քոբուլեթիի «Էվեքս» հիվանդանոցի շտապօգնության բժիշկ Ֆաթիմա Բեժանիձեն։