Վրաստանի և Ռուսաստանի միջև կարող է ծովային տաքսի գործարկվել
Վրաստանի և Ռուսաստանի միջև կարող է ծովային տաքսի գործարկվել: Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։
Ինչպես նշել է Կրասնոդարի տարածքի զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Իլյա Շակալովը, նորամուծությունը հիմնականում ուղղված է լինելու զբոսաշրջիկներին, և դրա միջոցով ռուսները կարող են մտնել Աբխազիա՝ Վրաստանի օկուպացված տարածք։
Մինչ այդ նախատեսվում է 2024 թվականից Սոչիի և Նովոռոսիյսկի միջև ծովային տաքսի գործարկել։ Շակալովի խոսքով, նախնական նախագծային փաստաթղթերը պատրաստ են, և ներդրողի հետ բանակցություններն արդեն ընթանում են։
Խոսքը 340 մարդ տարողությամբ երկու նավերի մասին է, որոնք կկարողանան գործել օրական երկու անգամ՝ փետրվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում։