Մայիսյան տոներին Վրաստանը մնում է ռուսների գլխավոր ուղղություններից մեկը
Մայիսյան արձակուրդները տուրիստական ճամփորդությունների ժամանակն են։ Ռուսական «Կոմերսանտը» գրում է, որ քանի որ ռուսներն այս տարի երկու անգամ անընդմեջ չորս օր հանգստանում են, նրանք արդեն պատվիրել են արտասահմանյան տուրեր, որոնց թվում, իհարկե, ներառված է Վրաստանը։
Սակայն պետք է նշել, որ ռուսներն աստիճանաբար կորցնում են հետաքրքրությունը հետխորհրդային երկրների նկատմամբ։ Մայիսյան տոներին Ուզբեկստան է մեկնում զբոսաշրջիկների միայն 4,6%-ը, Հայաստան՝ 4,0%-ը։
Ռուսաստանցիների 5,8%-ի նպատակակետը Վրաստանն է։ Նրան նախորդում են Ճապոնիան, Չինաստանը, Ինդոնեզիան, իսկ տարվա առաջատարը՝ Թուրքիան։
Վարկանիշում ընդգրկվել են նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, Թաիլանդը և Հարավային Կորեան։