Հայաստանն ու Վրաստանն օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները. Modern Diplomacy
Անօդաչու սարքերի, օպտիկական նյութերի և ծանր տեխնիկայի մասերը առաքվում են նախկին խորհրդային երկրներ, ինչպիսիք են Հայաստանն ու Վրաստանը, որտեղից այդ ապրանքները, այս երկրների բարենպաստ առեւտրային հարաբերությունների շնորհիվ, հասնում են Ռուսաստան։ Այս մասին գրված է բուլղարական Modern Diplomacy ամսագրի հոդվածում։
Հրատարակության համաձայն՝ եվրոպական ընկերությունները հարյուր միլիոնավոր դոլարների սարքավորումներ ու սարքեր են արտահանում, որոնք գրեթե ամբողջությամբ հայտնվում են Ռուսաստանում։
«Սա խարխլում է պաշտոնական պատժամիջոցների ռեժիմը և ուժեղացնում Պուտինի ռազմական մեքենան... Եվրոպական առևտրի տվյալները ցույց են տալիս, որ 2022 թվականի փետրվարից արտահանումն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը և Վրաստանը, աճել են՝ ցույց տալով, որ նրանք ծառայում են Ռուսաստանին և օգնում նրան շրջանցել պատժամիջոցները», - գրված է հոդվածում։
Հրատարակության համաձայն՝ Եվրամիությունն ունի 45 կատեգորիայի ապրանքների ցուցակ, որոնք կոչվում են «բարձր առաջնահերթություն ունեցող ընդհանուր իրեր», որոնք հայտնաբերվել են ռազմի դաշտում ռուսական զենքի մնացորդներում։ Առևտրի տվյալները ցույց են տալիս, որ չնայած պատժամիջոցների սահմանմանը և Ուկրաինա ներխուժումից հետո դեպի Ռուսաստան ապրանքների ուղիղ հոսքի կտրուկ անկմանը, զգայուն, «երկակի նշանակության» եվրոպական ապրանքների մեծ ծավալները շարունակում են մուտք գործել դաշնություն»: