Ավտոմեքենաների տեխզննման գործընթացի մոնիտորինգը կխստացվի
Իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Երթևեկության մասին» օրենքում փոփոխությունը, որը նախատեսում է ավտոտրանսպորտային միջոցների զննման մոնիտորինգի գործընթացի ներդրում։
Օրենքի նախագծով ցամաքային տրանսպորտի գործակալությունն իրավասու է դիտարկել և վերահսկել ավտոտրանսպորտի տեխնիկական զննության ընթացքը։
Համապատասխան փոփոխությունը ներառված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում», որը սահմանում է տուգանքի չափը ավտոտրանսպորտային միջոցների և դրանց կցորդների պարբերական տեխնիկական զննության տեխնիկական կանոնակարգի խախտման դեպքում.
ա) վտանգավոր թերության դեպքում՝ 5000 լարիի չափով;
բ) էական թերության դեպքում՝ 2000 լարիի չափով;
գ) ստուգման ակտում արձանագրված աննշան թերության կամ այլ անճշտությունների դեպքում` 500 լարիի չափով:
Օրինագծի նախաձեռնողը Վրաստանի կառավարությունն է։