Ինչ է արգելվում հուլիսի 1-ից
Սննդի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ «Տեխնիկական կանոնակարգ՝ կենդանիների կերերում անցանկալի նյութերի պարունակությունը հաստատելու մասին» Վրաստանի կառավարության թիվ 59 որոշումը պարտավորեցնում է բոլոր ֆերմերներին պահպանել կենդանիների կերի պահպանման և տեղափոխման պայմանները՝ աֆլատոքսինով կերերի աղտոտումից խուսափելու համար։
Նրանց տվյալներով՝ աֆլատոքսին արտադրում են բորբոս սնկերը։ Աղտոտված սնունդ ուտելով՝ աֆլատոքսինը մտնում է կենդանու օրգանիզմ և անցնում կաթի մեջ՝ վերածվելով թունավոր նյութի և վտանգելով մարդու առողջությանը։
«Նոր կանոնակարգի մասին ֆերմերներին տեղեկացնելու համար Սննդի ազգային գործակալության անասնաբույժներն արդեն հանդիպումներ են անցկացրել Կախեթիի, Շիդա Քարթլիի, Մցխեթա-Մթիանեթիի, Իմերեթիի, Գուրիայի շրջանների և Աջարիայի արդյունաբերական ասոցիացիաների հետ, որոնք միավորում են հազարավոր ֆերմերների։ Տեղեկատվական հանդիպումները ողջ հանրապետությունում շարունակվում են։
2024 թվականի փետրվարի 29-ին Վրաստանի կառավարությունը ընդունել է «Տեխնիկական կանոնակարգ՝ կենդանիների կերերում անցանկալի նյութերի պարունակության հաստատման մասին» որոշումը, որն ուժի մեջ կմտնի այս տարվա հուլիսի 1-ից»,- ասված է տեղեկատվության մեջ։