Վրաստանում շինարարությունը թանկացել է
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականի ապրիլին շինարարության արժեքի ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ աճել է 0,6 տոկոսով։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության այս փոփոխությունը հիմնականում պայմանավորված է շինանյութի 0,5 տոկոս գների աճով, ինչը 0,28 տոկոսային կետով նպաստել է ընդհանուր ցուցանիշի փոփոխությանը։
«Նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատ շինարարության արժեքի ցուցանիշն աճել է 10,8 տոկոսով։ Ցուցանիշի աճն առավելապես պայմանավորված է շինարարության աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձի 37.0 տոկոսով և շինանյութի 4.5 տոկոսով թանկացմամբ, որոնք ընդհանուր ցուցանիշի փոփոխությանը նպաստել են համապատասխանաբար 7.21 և 2.72 տոկոսային կետով։ Բացի այդ, 2022 թվականի փետրվարի համեմատ շինարարության արժեքի ինդեքսն աճել է 16,9 տոկոսով»,- ասել է Ազգային վիճակագրական ծառայությանը։