Վիզային սահմանափակումներ «Վրացական երազանքի» անդամներիի և մասնավոր անձանց համար
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է վիզային սահմանափակումների առաջին տրանշի մասին, որը ներառում է «Վրացական երազանքի» անդամների, խորհրդարանի անդամների, իրավապահ մարմինների աշխատակիցների և մասնավոր անձանց դեմ պատժամիջոց կիրառելը։ Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում։ Մեթյու Միլլերի ճեպազրույցը բացվեց Վրաստանի հարցով:
Մեթյու Միլլերի խոսքով՝ սահմանափակումները վերաբերելու են նաև նրանց ընտանիքի անդամներին։ Բացի այդ, Պետդեպարտամենտի խոսնակը նշել է, որ վիզային սահմանափակումների առաջին տրանշը ներառում է 24-ից 36 անձի։
«Միացյալ Նահանգները շարունակում է մնալ խորապես մտահոգված «Վրացական երազանք» կուսակցության հակաժողովրդավարական գործողություններով, ինչպես նաև վերջինիս հայտարարություններով և հռետորաբանությամբ։ Այս գործողությունները Վրաստանի եվրոպական ապագայից շեղվելու վտանգ են պարունակում և հակասում են Վրաստանի Սահմանադրությանը և նրա ժողովրդի կամքին։
Պետքարտուղար Բլինկենը վերջերս հայտարարեց ԱՄՆ-ի և Վրաստանի միջև բոլոր տեսակի երկկողմ հարաբերությունների ամբողջական վերանայման մասին: Այս վերանայման շրջանակներում Պետդեպարտամենտն ընդունեց վիզաների արգելքի նոր քաղաքականություն։
Այսօր այս քաղաքականության շրջանակներում մենք քայլեր ենք ձեռնարկում Վրաստանի տասնյակ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու ուղղությամբ։
Միլլերի խոսքով՝ ԱՄՆ-ը հույս ունի, որ Վրաստանի ղեկավարները կվերանայեն իրենց գործողությունները։