Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հայտարարություն է տարածում և նշում, որ վրացական հասարակական կազմակերպությունները շարունակում են իրավական պայքարը ռուսական օրենքի դեմ։
Ինչպես նշում է «Սաիա»-ն, հասարակական կազմակերպությունները հայց են նախապատրաստում Վրաստանի Սահմանադրական դատարան ներկայացնելու համար։
Նրանց խոսքով, բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց վրա տարածվում է նշված օրենքը, հնարավորություն ունեն դառնալ մասնակից և ստորագրել նախաձեռնությունը։
Բողոքարկել ցանկացող կազմակերպությունների համար դիմումի հղումը՝
https://shorturl.at/SOaTaՏեղեկությունների ներկայացման վերջնաժամկետն է՝ 15.06.2024թ.: