Բարձր ջերմաստիճան և անձրև՝ եղանակը Վրաստանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում հունիսի 13-15-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Ըստ կանխատեսումների՝ բարձր ջերմաստիճանի ֆոնին Վրաստանի որոշ շրջաններում մինչև հունիսի 16-ը կպահպանվի կարճատև անձրև՝ կայծակով, տեղ-տեղ կա կարկուտի և քամու ուժգնացում։ Հունիսի 13-ին Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև՝ կայծակով, իսկ 14-15-ին կդիտվի տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +32, +34 աստիճան։ Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) հունիսի 13-14-ը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Իսկ հունիսի 15-ին օրվա վերջում հնարավոր է կարճատև անձրև՝ կայծակով։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +29, +31 աստիճան տաքություն։
Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորջոմի, Դուշեթի, Թիանեթի, Ֆասանաուրի) տեղ-տեղ սպասվում է կարճատեւ անձրեւ՝ կայծակով, հնարավոր է կարկուտ, իսկ քամու ջերմաստիճանը ցերեկը՝ +29, +31 աստիճան։ Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) առանձին վայրերում սպասվում է կարճատև անձրև և կայծակ, հնարավոր է կարկուտ և քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +25, +27 աստիճան տաքություն։