Ախալցիխեում հրդեհից տուժած 15 ընտանիք տեղափոխվել է հյուրանոց
Ախալցիխեում հրդեհից տուժած 15 ընտանիք տեղավորվել է քաղաքապետարանի հյուրանոցում։
Ախալցիխեի փոխքաղաքապետ Իլիա Զարդիաշվիլին «9-րդ ալիքին» ասել է, որ ընտանիքները կմնան հյուրանոցում, քանի դեռ նրանց տները չեն վերանորոգվել։ Նրա խոսքով, կան մի քանի բնակարաններ, որտեղ ապրելու պայմաններ չկան, ուստի ընտանիքները կտեղափոխվեն վարձով։
«Երկու բնակարան այրվել է, մյուսները ամբողջովին թրջված են, քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները, հավանաբար, վաղվանից կսկսեն բնակարանների վնասի նկարագրությունը, իսկ այն ընտանիքները, որոնց բնակարանները ոչ պիտանի կլինեն, կտեղափոխվեն վարձով»,- ասում է Իլիա Զարդիաշվիլին:
Նրա խոսքով, հինգհարկանի շենքի այրված տանիքի նախագիծը պատրաստ կլինի մինչեւ օրվա վերջ, որից հետո կուսումնասիրվի եւ կսկսվի տանիքի վերականգնման աշխատանքները։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ի գիշերը հրդեհ էր բռնկվել Թամարաշվիլիի թիվ 25 բազմաբնակարան շենքի տանիքում, ինչի հետևանքով այրվել էին շենքի տանիքը և մի քանի բնակարաններ։ Հրդեհի պատճառն անհայտ է։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով: