Վրաստանը սննդամթերքի թանկությամբ գերազանցում է տարածաշրջանի բոլոր երկրներին
Numbeo-ի 2024 թվականի սննդամթերքի գների վիճակագրության համաձայն, որը հիմնված է 146 երկրի տվյալների վրա, Վրաստանը սննդամթերքի թանկությամբ 90-րդ տեղում է, դրանով իսկ գերազանցելով տարածաշրջանի բոլոր երկրներին։ Երկիրը ունի 35.7 միավոր։
Մանրամասն, 146 երկրի թվում Հայաստանը զբաղեցրել է 97-րդ տեղը (34.1 միավոր), Թուրքիան սննդամթերքի թանկությամբ 114-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը՝ 119-րդ տեղում (28.4 միավոր), Ռուսաստանը 130-րդ տեղում է (25.9 միավոր)։
Սննդամթերքի թանկությամբ առաջին 10 տեղերը բաշխվել են հետևյալ կերպ՝
Բերմուդա
Շվեյցարիա
Կայմանյան կղզիներ
ԱՄՆ Վիրջինյան կղզիներ
Իսլանդիա
Հարավային Կորեա
Բահամյան կղզիներ
Հոնկոնգ (Չինաստան)
Բարբադոս
Նորվեգիա
Ինչ վերաբերում է մնացած երկրների համեմատ ավելի էժան սննդամթերքի գների ցուցանիշներին, ապա տասնյակը հետևյալն է՝
Պակիստան
Աֆղանստան
Նիգերիա
Լիբիա
Իրան
Հնդկաստան
Սիրիա
Մադագասկար
Քենիա
Բելառուս
Աղբյուր՝ Numbeo 2024 Սննդամթերքի գների վիճակագրություն