Ինչպիսի՞ն են կենդանիների պատվաստման արդյունքները Սամցխե-Ջավախեթիում
Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդի 11 և բրուցելյոզի 5 հաստատված դեպք մարդկանց շրջանում՝ սա է խոշոր կենդանիների զոոնոզային, վտանգավոր հիվանդությունների ցուցանիշը 2024 թվականին տարածաշրջանում, որտեղ խոշոր ֆերմերային տնտեսություններն են առաջնային ոլորտը:
Պաշտոնական տվյալներով՝ տարածաշրջանում կենդանիների պատվաստումը տեղի է ունենում ամեն տարի։ Չնայած Սամցխե-Ջավախեթիում ամեն տարի հազարավոր կենդանիների պատվաստմանն, հիվանդություններն արձանագրվում են ոչ միայն կենդանիների, այլև մարդկանց շրջանում։
Ֆերմերները որոշ հիվանդությունների դեմ պայքարում են իրենց ուժերով, իսկ որոշ դեպքերում կենդանիների պատվաստումը կատարվում է Սննդի ազգային գործակալության կողմից:
Բրուցելյոզի դեմ պատվաստվել է 18,888 գլուխ խոշոր եղջերավոր անասուն և 9,766 գլուխ մանր եղջերավոր անասուն, վերապատվաստվել է 962 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։
Կատարվել է 2,413 խոշոր և 464 մանր եղջերավոր անասունի արյան փորձաքննություն։
Դրական արձագանք տվել է 163 գլուխ խոշոր և 18 գլուխ մանր եղջերավոր անասուն։
2023 թվական
Ղրիմ-Կոնգոյի հիվանդության օջախներում, 20 բնակավայրերում, մշակվել է 6733 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։
Տարվա առաջին կեսին «թուրքական» հիվանդության դեմ տարբեր սերոտիպներով պատվաստվել է 210,933 գլուխ խոշոր և 103,285 գլուխ մանր եղջերավոր անասուն, վերապատվաստվել է 60,532 գլուխ խոշոր և 14,024 գլուխ մանր եղջերավոր անասուն։
Տարվա երկրորդ կեսին «թուրքական» հիվանդության դեմ տարբեր սերոտիպներով պատվաստվել է 35,897 գլուխ խոշոր և 189,523 գլուխ մանր եղջերավոր անասուն, վերապատվաստվել է 1185 գլուխ խոշոր և 680 գլուխ մանր եղջերավոր անասուն։
2024 թվական
Բրուցելյոզի դեմ պատվաստվել է 9,700 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Կատարվել է 1,090 խոշոր և 180 մանր եղջերավոր անասունի արյան փորձաքննություն։ Դրական արձագանք տվել է 55 գլուխ խոշոր և 37 գլուխ մանր եղջերավոր անասուն։
Ղրիմ-Կոնգոյի հիվանդության օջախներում, 11 բնակավայրերում, ինսեկտոակարիցիդային պատրաստուկով մշակվել է 4450 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։
«Թուրքական» հիվանդության դեմ տարբեր սերոտիպներով պատվաստվել է 118,062 գլուխ խոշոր և 97,900 գլուխ մանր եղջերավոր անասուն, վերապատվաստվել է 12,900 գլուխ խոշոր և 2000 գլուխ մանր եղջերավոր անասուն։