Ինչպիսին է Սև ծովի ափամերձ ջրի որակը
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ գործակալության կողմից իրականացված լաբորատոր ուսումնասիրությունների համաձայն՝ Սև ծովի ափամերձ ջրի որակը նորմայի սահմաններում է։
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը Սև ծովի ջրի որակը ստուցում է պարբերաբար՝ ամիսը մեկ անգամ:
«12 կետերում վերցված ջրի նմուշների ուսումնասիրությունների ժամանակ որոշվում են հիդրոկենսաբանական և քիմիական պարամետրեր, այդ թվում՝ 13 ծանր մետաղների, ընդհանուր նավթային ածխաջրածինների, 16 պոլիարոմատիկ ածխաջրածինների և ֆիզիկաքիմիական այլ պարամետրեր։ Սև ծովից վերցված նմուշների հետազոտությունն իրականացվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության մթնոլորտային օդի ջրի և հողի անալիզի հավատարմագրված լաբորատորիայում։ Լաբորատորիան հագեցած է բարձր ճշգրտության վերլուծական գործիքներով և լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին ու չափանիշներին։ Նշենք, որ Եվրոպական միության ծովային ռազմավարության շրջանակային հրահանգի համաձայն՝ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը ակտիվորեն աշխատում է մոնիտորինգի համակարգի կատարելագործման ուղղությամբ։ Այս փուլում ընթացքի մեջ է պարամետրերի վերլուծության նոր մեթոդների ներդրումը։ Գործակալության կողմից իրականացված լաբորատոր ուսումնասիրությունների համաձայն՝ ափի ողջ պարագծով Սև ծովի ջրի որակը նորմայի սահմաններում է»,- ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։