Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 17 դատապարտյալի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ներում է շնորհել 17 դատապարտյալի։ Այս մասին տեղեկություն է տարածում նախագահի աշխատակազմը։
Սեփական տեղեկություններով՝ ՔԿՀ-ում պատիժը կրելուց ամբողջությամբ ազատվել է 13 դատապարտյալ, այդ թվում՝ երկու կին։ Քրեակատարողական հիմնարկում 4 դատապարտյալների պատիժը կրճատվել է, այդ թվում՝ մեկ կին դատապարտյալ։