Վթար Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհին՝ մեքենան երկու մասի է բաժանվել
Ծանր վթար է տեղի ունեցել Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհին: Mersedes մակնիշի մեքենան կորցրել է կառավարումը և բախվել ճանապարհի եզրին գտնվող բետոնին:
Հարվածի հետևանքով մեքենան երկու մասի է բաժանվել՝ մի մասը մնացել է ճանապարհին, մյուսը՝ ճանապարհից դուրս է թռել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու շտապօգնության ծառայությունները։
Դեպքի վայրից Nor ռադիոյի լրագրողները հայտնում են, որ մոտ 40 տարեկան վարորդը տեղափոխվել է Ախալքալաքի հիվանդանոց, վիճակը կայուն է: Նա Նինոծմինդայի բնակիչ է։