Քաղաքային ավտոկայանների և միջքաղաքային ուղևորափոխադրումների ոլորտում մի շարք փոփոխություններ են սպասվում։ Այդ թվում, 2025 թվականի հունիսի 1-ից 150 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքների միջև ուղևորափոխադրումը կիրականացվի միայն ավտոբուսներով:
Ինչպես հայտնում է Ճանապարհային տրանսպորտի գործակալության տնօրեն Լևան Գամկրելիձեն, ավտոբուսներով տեղաշարժվելը եվրոպական չափանիշ է և ուղղված է նախևառաջ մարդկանց անվտանգության ապահովմանը։ Ավտոբուսը ավելի անվտանգ է, քան այսպես կոչված «մարշրուտկան»։
Ավտոբուսները կունենան արագության սահմանափակման սարք, որը թույլ չի տա գերազանցել 150 կիլոմետրը, ինչը ապահովում է ինչպես վարորդների, այնպես էլ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը։ Ինչ վերաբերում է ավտոբուսների տեխնիկական պայմաններին, ապա գործարարներին ասվել է, որ ավտոբուսները պետք է համապատասխեն «Եվրո 4» չափանիշներին և լինեն առավելագույնը 20 տարվա հնության։