Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության դրամաշնորհային ծրագրի՝ «25 000 լարի չափով նորարարական դրամաշնորհներ տարածաշրջանների համար» հաղթողները հայտարարվել են Սամցխե-Ջավախքի շրջանում:
Հաղթող նախագծեր են՝
FlavAR - ստարտափ, որը նպատակ ունի օգտագործելով AR տեխնոլոգիան՝ ավելի ինտերակտիվ և գրավիչ դարձնել Dining experience-ը օգտատերերի համար: Միաժամանակ, այն օգնում է ռեստորաններին պատվերների ավտոմատացման և ավելի լավ կառավարման, ինչպես նաև հաճախորդների փորձի բարելավման հարցում:
Nody - սոցիալական ցանց, որը հիմնված է էկրանային ժամանակի փոխանակման վրա ընկերների միջև:
Տարածաշրջանային դրամաշնորհային ծրագրի նպատակն է խթանել Վրաստանի շրջաններում տեղական նորարարական և տեխնոլոգիական էկոհամակարգերի ամրապնդումը՝ նորարարական ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների և գործընթացների մշակման և առևտրայնացման միջոցով նորարարական ստարտափների ստեղծումը:
Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, 2023 թվականին Վրաստանի բոլոր շրջաններից հայտնաբերվել են 41 հաղթող նախագիծ։ 2024 թվականին ծրագիրը իրականացվել է Վրաստանի 6 շրջաններում, և հայտարարվել է 24 հաղթող։ Նրանց մասին տեղեկություն կարելի է գտնել պորտալում՝ gita.gov.ge։
Դրամաշնորհը կարող են ստանալ թիրախային շրջաններում գրանցված կամ գործող ֆիզիկական անձիք, ձեռնարկատիրական սուբյեկտներ և ստարտափներ։ Չգրանցված անձը, մրցույթի հաջողության դեպքում, դրամաշնորհային պայմանագիր կնքելուց առաջ պարտադիր պետք է գրանցվի համապատասխան շրջանում որպես ձեռնարկատիրական սուբյեկտ։