Վրաստանում 15-29 տարեկան 576.4 հազար երիտասարդներից 26.7%-ը գործազուրկ է, իսկ 191.7 հազար աշխատողներից մեծամասնությունը՝ 48.7%-ը, միայն տարրական կրթություն ունի:
Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության կայքում հրապարակված տվյալների, աշխատանքային ուժի մեջ մտնում է 15-29 տարեկան ընդհանուր 261.6 հազար երիտասարդ, որոնցից աշխատում է 191.7 հազար մարդ (155.0 հազար վարձու աշխատող, 36.7 հազար ինքնուրույն աշխատող), իսկ 69.9 հազար մարդ գործազուրկ է:
Վիճակագրությունն արտացոլում է նաև գործազուրկների կրթության մակարդակը՝ 15-29 տարեկան գործազուրկ երիտասարդների 24.1%-ը ունի բարձրագույն կրթություն, 63.2%-ը՝ ընդհանուր կրթություն, 7.5%-ը՝ տարրական կամ հիմնական կրթություն, 5.1%-ը՝ մասնագիտական կրթություն, իսկ 0.1%-ը՝ առանց կրթության: