Նախագահը ներում է շնորհել 12 դատապարտյալի
Վրաստանի նախագահն այսօր ներում է շնորհել 12 դատապարտյալի, որոնցից ինը դատապարտյալ ամբողջությամբ ազատվել է քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձեւով նշանակված պատիժը կրելուց։
Այս մասին տեղեկություն է տարածում նախագահի աշխատակազմը։
Նրանց հաղորդումների համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում երկու դատապարտյալների պատժաչափը կրճատվել է։ Բացի այդ, համաներման ակտը վերաբերել է նաև պայմանական ազատազրկման դատապարտված մեկ անձի, որն ամբողջությամբ ազատվել է պայմանական պատժի կրումից։