Հրդեհ Ախալքալաքի երկաթուղային կայարանում
Ախալքալաքիի հատվածում գտնվող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու էլեկտրամատակարարման տրանսֆորմատորային կայանում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունների համաձայն՝ հրդեհի սկզբնաղբյուրը տանիքի հատվածում էր։
Հրդեհը նկատել են նոյեմբերի 1-ին, ժամը 22:00-ի սահմաններում:
«Անցնում էի ճանապարհով, նկատեցի ծուխ և անմիջապես հետո երևացին հրշեջ-փրկարարական մեքենաները»,- ասում է ականատեսներից մեկը:
Հրդեհաշիջման աշխատանքները իրականացրել են Ախալքալաքիի և Նինոծմինդայի հրշեջ-փրկարարական ջոկատները։ Տուժածներ չկան, իսկ հրդեհի պատճառները դեռևս պարզված չեն։
Նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը մեկնարկել է 2007 թվականին, իսկ շահագործման հանձնվել է 2017 թվականին։
Նկարը՝ Nor.ge-ից: