Այս տարվա երրորդ եռամսյակում Վրաստանի սահմանը հատելու 7 173 157 դեպք է գրանցվել։ ՆԳՆ-ի տվյալներով՝ դրանցից 77%-ը կատարվել է օտարերկրյա քաղաքացիների կողմից։
Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացիները Վրաստան մուտք գործել են 2 748 806 անգամ, իսկ դուրս եկել՝ 2 785 564 անգամ։
Օտարերկրյա քաղաքացիների կողմից սահմանը հատելու դեպքերի մեծ մասը կրկին վերաբերում է ռուսաստանցիներին։ Օրինակ, երրորդ եռամսյակում օտարերկրացիների մուտքերի 28%-ը բաժին է ընկել Ռուսաստանի քաղաքացիներին։
ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանի քաղաքացիների կողմից երկրում մուտք գործելու 768 937 դեպք է գրանցվել, իսկ երկրից դուրս գալու՝ 778 700։
Տվյալները ցույց են տալիս, որ երրորդ եռամսյակում Վրաստանից 9 763-ով ավելի ռուսաստանցի է հեռացել, քան մուտք գործել։