Թբիլիսիում, Ճավճավաձեի և Մելիքիշվիլիի պողոտաներում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, այսօր առավոտյան ՆԳՆ աշխատակիցների կողմից ընդհանուր առմամբ ձերբակալվել է 16 մարդ։
Բոլոր 16 անձինք ձերբակալվել են վարչական կարգով։
ՆԳՆ-ի տվյալներով, այս պահին ձերբակալվածներից 3-ը ազատվել են ստորագրությամբ։
Ցույցի մասնակիցներին, ովքեր նախորդ գիշեր գիշերել էին Ճավճավաձեի պողոտայում, իրավապահները այսօր վաղ առավոտյան կոչ են արել ցրվել։ Դրանից հետո հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները սկսել են մաքրել Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի հարակից տարածքը ցույցի մասնակիցներից։ Իրավապահները ապամոնտաժել են նաև վրանները։ Ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև տեղի է ունեցել նաև ֆիզիկական բախում։