Նոյեմբերի 20-ը՝ Երեխաների համաշխարհային օր
Երեխաների պաշտպանության համաշխարհային օրը հիմնադրվել է 1959 թվականին և նշվում է ամեն տարի՝ նոյեմբերի 20-ին։
1989 թվականի նույն օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, որին Վրաստանը միացել է 1994 թվականին։
Այս օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչը Վրաստանում՝ Յեսպեր Մոլլերը։
«Երեխաների համաշխարհային օրը մենք կրկին հաստատում ենք մեր պատրաստակամությունը ապահովելու, որ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա ձեռք բերել ավելի լավ ապագայի համար անհրաժեշտ հմտություններ», - նշել է Մոլլերը։
Այս օրվա նպատակն է՝ բարելավել երեխաների բարեկեցությունը, բարձրացնել տեղեկացվածության մակարդակը և խթանել միջազգային համերաշխությունը երեխաների խնդիրների շուրջ։