ԵՄ-ն հայտարարել է, որ կարող է Վրաստանին զրկել առանց վիզայի ռեժիմից
Եվրամիությունը կարող է դադարեցնել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը: Սա պատասխան կլինի Վրաստանի իշխանությունների հակաժողովրդավարական գործողություններին և նրա հակաարևմտյան հռետորաբանությանը, հաղորդում է Politico-ն։
Հրատարակության համաձայն՝ վրացիներին առանց վիզայի ռեժիմից հնարավոր զրկման մասին տեղեկությունը հաստատել է ԵՄ գործադիր մարմնի ներկայացուցիչը։ Նրա խոսքով, եթե «Վրացական երազանք» կուսակցությունը շարունակի իր ավտորիտար կուրսը, պատասխանի բոլոր տարբերակները հնարավոր են, «ներառյալ վիզային ռեժիմի ազատականացման սխեմայի հնարավոր ժամանակավոր կասեցումը»։
«Որպես ԵՄ-Վրաստան վիզաների ազատականացման երկխոսության և համապատասխան Գործողությունների ծրագրի մի մաս, Վրաստանը պետք է հասներ կոնկրետ նպատակների, մասնավորապես՝ երաշխավորելով հիմնարար իրավունքների պաշտպանությունը և խտրականության կանխարգելումը», - հավելել է նա:
Ըստ Politico-ի՝ համապատասխան վերագնահատում կիրականացվի «Շենգենյան գոտու ներքին անվտանգության համար վտանգ ներկայացնող իրադարձությունների» զարգացման դեպքում։
Հիշեցնենք, որ 2017 թվականից Վրաստանի քաղաքացիները առանց վիզայի կարող են այցելել Շենգենյան գոտում ընդգրկված ԵՄ երկրներ տարեկան մինչև վեց ամիս։