Աշխարհի լավագույն սոուսների թվում ընդգրկվել է 5 վրացական սոուս
Tasteatlas-ի վարկանիշում աշխարհի տարբեր երկրների 237 սոուս է ընդգրկվել, այդ թվում՝ հինգ վրացական։
Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է մեքսիկական մոլեն, որին հաջորդում են իտալական մարինարան և ինդոնեզիական սամբալը։ Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրել են չինական քաղցր-թթու սոուսը և իտալական պեստո ջենովեզեն։
Աշխարհի լավագույն սոուսների վարկանիշում ընդգրկվել են հետևյալ վրացական սոուսները.
Տղեմալի - 52-րդ տեղ;
Աջիկա - 109-րդ տեղ;
Սացիվի - 110-րդ տեղ;
Բաժե - 124-րդ տեղ;
Մակվլիի սոուս - 230-րդ տեղ։