Վատ եղանակի պատճառով Վրաստանի առանձին հատվածներում սահմանափակումներ կան
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ինտենսիվ ձյան և մերկասառույցի պատճառով միջազգայնորեն կարևոր Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոճանապարհը կմ 51-կմ 96 (Ածղուրի-Վալե) հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած հատվածում երթևեկությունն ազատ է: Մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։
Ձյան պատճառով Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ներքին պետականնշանակության ավտոճանապարհի կմ 60-ից – կմ 106 (Գուդանի-Շատիլի) հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Կմ53-կմ59 (Կորշա-Գուդանի) հատվածում թույլատրվում է միայն արագընթաց տրանսպորտային միջոցների տեղաշարժը (երկու և ավելի կամուրջներով), իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցները արգելված են: Ավտոճանապարհի կմ1-կմ52 (Ժինվալի-Կորշա) հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունն ազատ է։
Սաստիկ ձյան պատճառով ներքին պետական նշանակության Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ավտոճանապարհին ժամանակավորապես սահմանափակվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը, իսկ մյուս տիպի ավտոմոբիլների երթևեկությունն ազատ է։
Նաև առատ ձյան պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը ներքին պետական նշանակության Քութաիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի կմ 39-կմ 62 (Նաքերալայի լեռնանցք) հատվածում: Մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։
Ինտենսիվ ձյան և առատ տեղումների պատճառով միջազգայնորեն կարևոր Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ 90-կմ 112 (ՀՀ սահման) և Ախալքալաք-Կարծախ հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Մնացած ավտոճանապարհներին տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։
Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով միջազգայնորեն կարևոր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ այլ տիպի ավտոմեքենաների տեղաշարժը ազատ է: Մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։