Վրաստանի ազգային այգիներում աշխատանքային ժամերը փոխվում են
Դեկտեմբերի 1-ից Վրաստանի ազգային այգիներում աշխատանքային ժամերը փոխվում են։ Այս մասին տեղեկացնում է Պահպանվող տարածքների գործակալությունը։
Մասնավորապես, փոփոխություններն ուժի մեջ են մտնում հետևյալ կերպ․
Պրոմեթևսի քարանձավում, Սաթափլիայում, Նավենախևիի քարանձավում և Օկացեի կիրճում աշխատանքային ժամերը սահմանվել են ժամը 10:00-ից մինչև 17:00։
Ինչ վերաբերում է Մարտվիլիի կիրճին, այնտեղ մուտքը հնարավոր կլինի ժամը 10:00-ից մինչև 19:00, իսկ Օկացեի ջրվեժի մոտ՝ ժամը 10:00-ից մինչև 18:00։
Հավելենք, որ բոլոր այս վայրերը ծառայություններ կմատուցեն այցելուներին ամբողջ շաբաթվա ընթացքում։