Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհը բաց է
Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տվյալներով, Ախալցիխե-Նինոծմինդա ավտոմոբիլային ճանապարհի 90-րդ կմ-ից մինչև 112-րդ կմ (Նինոծմինդա՝ Հայաստանի Հանրապետության սահման) հատվածում կցասայլերով և կիսակցասայլերով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է։
Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է նաև Ախալքալաք-Կարծախ ավտոմոբիլային ճանապարհի 1-ին կմ-ից մինչև 36-րդ կմ հատվածում։
Հիշյալ հատվածում, ինտենսիվ ձյան և բուքերի պատճառով, երկու օր շարունակ կցասայլերով և կիսակցասայլերով տրանսպորտի երթևեկությունը սահմանափակված էր։