Կալաձեն հանրահավաքում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, պետք է ճշտել, թե ովքեր են նրանք, ինչ նպատակով և երբվանի՞ց են Վրաստանում Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնց ձերբակալել էին իրավապահները ցույցերի ժամանակ։ Այս մասին Կախա Կալաձեն հայտարարել է լրագրողների կողմից հնչեցրած հարցին:
«Եթե մեկ-երկու տղամարդ լինեին, ինչ-որ մեկը կարող էր ասել, որ նրանք հավանաբար անցորդ զբոսաշրջիկներ են։ Ճշգրիտ թիվը չգիտեմ, կարծեմ ութ հոգի են։ Երբ դու բռնություն ես գործում ոստիկանի նկատմամբ, դա անհավանական է: Պետք է պարզվի, թե ովքեր են այդ մարդիկ, ինչ նպատակով և երբվանից են գտնվում Վրաստանում։ Ամեն ինչ կպարզվի ու ամեն ինչին համապատասխան պատասխան կտրվի։ Նաեւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի, ով ներխուժել է խորհրդարան եւ փորձել այրել շենքը։ Ամեն ինչի պատասխան կտրվի»,- ասել է Կախա Կալաձեն։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօրվա ասուլիսում ասաց. «Ռուսաստանի քաղաքացիները, խորհրդարան ներխուժած Մեծ Բրիտանիայի քաղաքացին կալանավորված են, մենք կարող ենք գործ ունենալ բռնի խմբեր կազմակերպող օտարերկրյա հրահանգիչների հետ»։