ԱՄՆ դեսպանատունը բացիկ է հրապարակել Կոբախիձեի հայտարարության վերաբերյալ
Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը բացիկ է հրապարակել վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության վերաբերյալ։
Մասնավորապես, դեսպանությունն արձագանքում է նոյեմբերի 28-ին վարչապետի հայտարարությանը.
«Իրակլի Կոբախիձե, 2024 թվականի նոյեմբերի 28. «Այսօր մենք որոշեցինք Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չդնել մինչև 2028 թվականի վերջը»։
Ամեն ինչ պարզ է»,- նշված է դեսպանատան կայքում։