Հրապարակել են անձանց ցանկը, ում մուտքը Լիտվա և Էստոնիա արգելվում է
Լիտվան և Էստոնիան հրապարակում են Վրաստանի այն քաղաքացիների ցուցակը, որոնց մուտքն այդ երկրներ արգելվել է։
Այս մասին սոցցանցերում գրել են Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը եւ Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։
Ինչպես նշել է Լանսբերգիսը, ցուցակում հայտնված Վրաստանի քաղաքացիները պատժվել են մարդու իրավունքների խախտման համար պատասխանատվության ենթարկվելու համար։
Ցուցակում ընդգրկված են Բիձինա Իվանիշվիլին, Վախթանգ Գոմելաուրին, Շալվա Բեդոիձեն, Իոսեբ Ճելիձեն, Ալեքսանդր Դարախվելիձեն, Գիորգի Բութխուզին, Զվիադ Խարազիշվիլին, Միլեր Լագազաուրին, Միրզա Կեզևաձեն, Վաժա Սիրաձեն, Թեյմուրազ Կուպատաձեն։
Տեղեկության համար՝ Լատվիայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն այսօր սոցցանցում գրել է, որ մերձբալթյան երեք երկրները պայմանավորվել են «ազգային պատժամիջոցներ կիրառել Վրաստանում օրինական բողոքի ցույցերը ճնշելու մեջ ներգրավվածների նկատմամբ»։ Սոցցանցում այս հայտարարությունն է տարածել նաև Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։