Ախալցիխեի N5 հանրակրթական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները կազմել են ստորագրահավաք, որի վերնագիրն է «Ախալցիխեի N5 հանրակրթական դպրոցը դասադուլ է անում!!»։ Ստորագրահավաքին միացել են ավելի քան 150 մարդ։
«Ախալցիխեի N5 հանրակրթական դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին կոչ ենք անում դասադուլ անել մեր երկրի ապագայի համար։
Դասադուլի նպատակն այն է, որ մեր դպրոցի աշակերտները և ուսուցիչները կարողանան կանգնել պատմության ճիշտ կողմում և բարձրաձայնել իրենց ձայնը ողջ Վրաստանում։
Մենք՝ որպես դպրոցի աշակերտներ, կանգնած ենք ժողովրդի կողքին և չենք հաշտվում բռնության հետ։ Չենք հաշտվում Ռուսաստանի հետ։ Վրաստանը եղել է, կա և կլինի Եվրոպայի մաս»՝ նշվում է ստորագրահավաքում։
Հիշեցնենք, որ Ախալցիխեում առաջին, հինգերորդ և վեցերորդ հանրակրթական դպրոցների աշակերտները վաղ առավոտից սկսել են հացադուլ։ Ավագ աշակերտները չեն մասնակցում դասերին, իսկ N5 դպրոցի բակում պահում են պաստառներ և դրոշներ՝ ընդդեմ երկրի եվրոպական կուրսից հեռանալու և Թբիլիսիում բռնություն կիրառելու։
Դպրոցի վարչակազմը փակել է շենքի դուռը և չի թողնում աշակերտներին դուրս գալ։ Դպրոցի տնօրենը չի մեկնաբանել լրատվամիջոցների մոտ։